12:48 | 31.12.20 | Նորություններ | 33394

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է «+Chat» ծառայությունը

«Viva» կանխավճարային կամ հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «+Chat» ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելիս՝ կարելի է անսահմանափակ շփվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram»,  «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat» հավելվածներով։
 
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *404*1# հրահանգը: Ակտիվացման գինը 500 դրամ է:
 
 Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *404# հրահանգը։
«+Chat» ծառայությունից օգտվելիս բաժանորդի սակագնային պլանում ներառված ՄԲ-երը չեն սպառվում:

«+Chat» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը:

Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

Հետվճարային բաժանորդների համար ծառայությունն կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը եւ երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար: Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.