15:16 | 30.12.20 | Նորություններ | 6138

ԱՄՆ-ն կթույլատրի դրոնների թռիչքը մարդկանց գլխավերեւում եւ գիշերային ժամերին

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի կարգավորիչ մարմինը թույլատրել է դրոնների թռիչքները մարդկանց խմբերի վրայով եւ գիշերային ժամերին, եթե սարքը հագեցած է հատուկ լուսային ազդանշաններով:

Reuters-ի փոխանցմամբ, նախկինում դրոններին թույլատրվում էր թռիչք կատարել միայն այն մարդկանց գլխավերեւում, որոնք կառավարում էին սարքը, ինչը բարդացնում էր դրոնի կիրառումը կոմերցիոն առաքումներ իրականացնելիս:  

Նոր կանոնների համաձայն, դրոնները պետք է օժտված լինեն Remote ID համակարգով, ինչը թույլ կտա իշխանություններին պարզել դրոնի ինքնությունը եւ թռիչքի ուղղությունը:

Նոր կանոնները կհրապարակվեն հունվարին եւ ուժի մեջ կմտնեն հրապարակումից 60 օր անց: Դրոն արտադրողներին կտրվի 18 ամիս ժամանակ՝ Remote ID համակարգով դրոններ արտադրելու համար:

Հավելենք, որ ներկայում ԱՄՆ-ում գրանցված է ավելի քան 1,7 մլն դրոն եւ 203 հազ. լիցենզավորված օպերատոր: