10:55 | 25.12.20 | Նորություններ | 4579

Համակարգչային ծրագրավորման եւ ինժեներության դասընթաց՝ Արցախի ուսանողների համար

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «Instigate ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է համակարգչային ծրագրավորման եւ ինժեներության (Computer Science) դասընթաց:

Այն նախատեսված է Արցախի համալսարանների մաթեմատիկայի եւ բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար:

Միության մյուս գործընկեր ArmSec Foundation-ի հետ կկազմակերպվի կիբեռանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինեն յուրաքանչյուր մասնագիտացումից 10-15 անձ:

Միությունում նշել են, որ նաեւ ուղղորդում են մասնակիցներին եւ նրանց անմիջական ընտանիքներին՝ օգտվելու համապատասխան պետական ծրագրերից բնակարաններ եւ բնակության պայմաններ ապահովելու հարցում՝ Արցախում եւ պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում:

Գրանցման հայտը հասանելի է այստեղ: