14:33 | 24.12.20 | Նորություններ | 3248

Դուրովը խոսել է Telegram-ում վճարովի գործառույթների ներդրման մասին

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ առաջիկա տարում մեսենջերը կսկսի մոնետիզացման գործընթացը։

Այսօր Telegram-ը մոտ 500 մլն օգտատեր ունի։ Հարթակի ներկայումս հասանելի գործառույթները կշարունակեն մնալ անվճար, բայց կավելանան նոր վճարովի գործառույթներ՝ բիզնես թիմերի եւ ավելիին ձգտող օգտատերերի համար։


Դուրովը նշել է, որ չի պատրաստվում վաճառել ընկերությունը։ Նրա խոսքով, մոնետիզացիան հարթակում կլինի աննկատ, եւ օգտատերերի մեծ մասը այն նույնիսկ չի նկատի։ Առաջիկայում մեսենջերը նաեւ ալիքների համար սեփական գովազդային հարթակ կներկայացնի։