12:31 | 24.12.20 | Նորություններ | 60837

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձեւակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Առցանց ապառիկ հնարավոր է ձեւակերպել 30 հազար դրամից սկսած ցանկացած սմարթֆոն, գաջեթ, ինքնագնաց, խելացի տան սարքավորում կամ որեւէ աքսեսուար ձեռք բերելու համար։ Ինչպես եւ սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։

Առցանց ապառիկը ձեւակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը։     

Հավելենք, որ առցանց ապառիկը ձեւակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաեւ Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։