15:53 | 13.07.20 | Նորություններ | 2547

Դուրովը Apple- ին ու Google-ին ստարտափներին ոչնչացնելու մեջ է մեղադրում

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը մեղադրել է Apple-ին եւ Google-ին ՝ ամբողջ աշխարհում ստարտափները ոչնչացնելու մեջ եւ կոչ է արել պայքարել ամերիկյան ընկերությունների մենաշնորհի դեմ:

Telegram- ի ղեկավարի խոսքով ՝ այդ ընկերությունները, համապատասխանաբար, AppStore-ում եւ Google Play-ում օգտագործում են իրենց մենաշնորհային դիրքը ՝ մոբայլ հավելվածներ մշակողներից գանձելով 30% կոմիսիոն վճար:

Դուրովի խոսքով, մնացած 70%  եկամուտը ստարտափները ստիպված են ծախսել աշխատավարձերի, մարքեթինգի, լիցենզիայի եւ պետական հարկերի վրա, ու հաճախ այդ գումարը չի բավարարում:



Միեւնույն ժամանակ, Դուրովը կարծում է, որ սխալ է հավելվածներից օգտվելու դիմաց գանձվող գումարը ավելացնել օգտատերերի համար, քանի որ այդ քայլն ուղղակիորեն կազդի պահանջարկի վրա: Արդյունքում, նույնիսկ այն հավելվածները, որոնք շարունակում են շահավետ մնալ, ավելի քիչ գումար են վաստակում, քան Apple-ի եւ Google-ի հաշիվներին արվող վճարումները:

Ըստ Դուրովի, անհրաժեշտ է պարտավորեցնել Apple-ին եւ Google-ին ստեղծել հավելվածների այլընտրանքային խանութներ, որոնք հավելվածներ մշակողներին հնարավորություն կտան իրենց շրջանառության 30%-ը չուղարկել ԱՄՆ: