17:43 | 24.12.20 | Նորություններ | 4649

Կին ձեռներեցներին աջակցող ծրագիրն ընդունում է հայտեր

Մեկնարկում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիայի ծրագիրը։

Կարող են դիմել ավելի քան 2 տարի գործող` կին ձեռներեցների կողմից հիմնադրված եւ ղեկավարվող ընկերությունները՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիական, արտադրական ոլորտներում:

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կմասնակցեն 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին:

Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 25-ը, ժամը 23:59: Մանրամասները եւ դիմում-հայտը հասանելի են այստեղ։