14:26 | 14.12.20 | Նորություններ | 3661

Reddit-ը ձեռք կբերի TikTok-ի մրցակցին

Reddit սոցիալական հարթակի հիմնադիրները գնել են Dubsmash հարթակը, որը նախատեսված է կարճ տեսանյութերով փոխանակման համար:

Այն համարվում է TikTok-ի մրցակիցը եւ գործարկվել է վերջինից երկու տարի ավելի վաղ՝ 2014-ին:  

Mashable-ի փոխանցմամբ, Dubsmash-ը կշարունակի գործել որպես առանձին հարթակ եւ բրենդ՝ առանց գործառույթների փոփոխության: Միաժամանակ, հարթակի բոլոր գործիքները կինտեգրվեն Reddit-ում:

Գործարքի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: