16:42 | 11.12.20 | Նորություններ | 4145

Mi Watch Lite՝ նոր ժամացույց Xiaomi-ից

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Xiaomi Mi Watch Lite խելացի ժամացույցը:

Այն ավելի վաղ չինական շուկայի համար ներկայացված Redmi Watch սմարթ ժամացույցի միջազգային տարբերակն է:

Ժամացույցն աչքի է ընկնում մինիմալիստական եւ էլեգանտ դիզայնով: Սարքը կշռում է 35 գրամ եւ հասանելի է հինգ գույնով՝ սեւ, կանաչ, վարդագույն, մուգ կապույտ եւ փղոսկրի գույնի:


Սարքը կարող է հաշվել քայլերը եւ ծախսած կալորիաները, հետեւել քնի որակին եւ սրտի ռիթմին: Նշվում է, որ մեկ լիցքավորմամբ ժամացույցը կարող է աշխատել շուրջ  9 օր: Սարքի արժեքը շուրջ $60 է: