Արարատի մարզի Դվին գյուղի երեխաների նախաձեռնությամբ վերջին օրերին իրականացվում էր դրամահավաք Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հիմնելու նպատակով։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) տեղեկացրել են, որ անհրաժեշտ գումարը հավաքվել է եւ դպրոցի ավելի քան 400 երեխաները անվճար ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն կունենան:
2014թ.-ին մեկնարկած «Արմաթ»-ն այսօր ունի ավելի քան 575 ինժեներական լաբորատորիաներ Հայաստանի, Վրաստանի եւ Հնդկաստանի դպրոցներում: Դրանցում ընդգրկված է ավելի քան 15 հազ. ուսանող: