11:19 | 14.12.20 | Նորություններ | 7282

    ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ իր հետպատերազմյան ծրագրերի շրջանակներում վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը:

    Ծրագրի նպատակն է լուծել շահառու խմբերի կրթության եւ զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում:

    Միությունում նշել են, որ համատեղ աշխատում են նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը:

    Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցների եւ թեստավորման արդյունքում: Գրանցման թերթիկը հասանելի է այստեղ: