16:12 | 02.12.20 | Նորություններ | 3776

Salesforce-ը գնում է Slack-ը՝ $27 մլրդով

Ամերիկյան Salesforce ընկերությունը նախօրեին հայտարարել է Slack մեսենջերը գնելու մասին:

Գործարքն ավարտին կհասնի 2022թ. ընթացքում եւ կարժենա $27,7 մլրդ:

Salesforce-ում նշել են, որ երկու ընկերությունները միասին կստեղծեն բիզնեսի համար հավելվածների եւ աշխատանքային գործընթացների ընդարձակ բաց էկոհամակարգ:

Նշվում է, որ Slack-ը կշարունակի գործել որպես բաց եւ անկախ հարթակ, իսկ գործարքը նոր դռներ կբացի: Արդյունքում ավելի կմեծանա մրցակցությունը Microsoft-ի Teams ծառայության հետ: