17:32 | 24.11.20 | Նորություններ | 73081
Կարեւորելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախից ՀՀ տեղափոխված միջին եւ ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաեւ ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը։
Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաեւ Ucom Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար Google Classroom, ինչպես
նաեւ Microsoft Teams այցելելիս։ Նույն սկզբունքն ամիսներ շարունակ գործում է zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com եւ etwinning.net կայքերի համար։
Հիշեցնենք, որ մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաեւ Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։