12:44 | 24.11.20 | Նորություններ | 2901

«Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի ուսանողներն այցելել են Bagheshian Jewellery

Նոյեմբերի 20-ին «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ուսանողները այցելել են Bagheshian Jewellery ոսկերչական ձեռնարկության գործարան:

Այցի շրջանակում ուսանողները ծանոթացել են «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական արտադրամասի աշխատանքի ընթացքին, շփվել են 3D մոդելավորման եւ ձեւավորման մասնագետների հետ՝ ուսումնասիրելով զարդերի պատրաստման եւ ձեւավորման հիմնական փուլերը, ինչպես նաեւ ուսանողները քննարկել են իրենց աշխատանքները եւ ապագա համագործակցության հնարավորությունները:


«Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագիրը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության աջակցությամբ: