16:43 | 09.11.20 | Նորություններ | 4053

    Իլոն Մասկի Starlink-ն ընդլայնում է աշխարհագրությունը. հաջորդ կանգառը ԵՄ-ն է

    SpaceX ընկերությունը հայտարարել է, որ 2021թ. գարնանը Եվրամիության տարածքում կսկսի Starlink արբանյակային ինտերնետի համակարգի թեստավորման գործընթացը:

    Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով, ներկայում ընկերությունը Starlink-ի համակարգի փակ թեստավորում է իրականացնում ԱՄՆ հյուսիսային նահանգներում եւ Կանադայի հարավում:

    Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերությունը թեստավորման պրոցեսում կներգրավի եւս մի քանի հազար մասնակցի: Իլոն Մասկի խոսքով, ԵՄ անդամ պետություններից  յուրաքանչյուրի հետ ստիպված կլինեն առանձին համաձայնացնել համակարգի ներդրման պայմանները, ուստի այդ գործընթացը կընթանա փուլ առ փուլ:


    Հաջորդ տարվա ընթացքում կմեկնարկի նաեւ Starlink-ի թեստավորումը Հնդկաստանի տարածքում: