15:46 | 08.10.20 | Նորություններ | 2524

    SpaceX-ը՝ հրթիռներին հետեւող արբանյակների արտադրող

    Պենտագոնը SpaceX ընկերությանը $149 մլն է հատկացրել՝ հրթիռներին հետեւող արբանյակներ ստեղծելու համար:

    Reuters-ի փոխանցմամբ, Էլոն Մասկի ընկերությունը կպատրաստի 4 արբանյակ: Դրանց արտադրությունը կընթանա Starlink-ի՝ Ռեդմոնդում գտնվող գործարանում:

    Եվս մեկ ընկերություն՝ L3 Harris Technologies-ը, Պենտագոնից ստացել է $193
    մլն՝ 4 համանման արբանյակ արտադրելու համար:

    Ակնկալվում է, որ արբանյակները գործարկմանը պատրաստ կլինեն 2020թ. աշնանը: