Ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ, հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նա ԱՄՆ-ից նվիրատվություններ անողներին կոչ է արել սկզբում այցելել www.armeniafund.org, ապա այնտեղից սեղմել DONATE կոճակը:
Հայկակ Արշամյանը հավելել է, որ ԱՄՆ-ի հիմնադրամի նվիրատվության էջի կլոնի մասին արդեն դիմել են տեղի համապատասխան մարմիններին: