Apple-ը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին կայանալիք միջոցառման ընթացքում կներկայացնի նոր սերնդի iPhone-ները:

Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն 4 մոդելներ, որոնք կունենան էկրանի տարբեր չափեր եւ դիզայն: Այդ մոդելներից երկուսը կլինեն բյուջետային (5,4 եւ 6,1 դյույմ անկյունագծով), իսկ մյուս երկուսը՝ ֆլագմանային (6,1 եւ 6,7 դյույմ):


Հիշեցնենք, որ 2012թ.-ից սկսած Apple-ն iPhone-ի նոր մոդելները ցուցադրում էր սեպտեմբերին: Այդ ավանդույթը այս տարի չշարունակվեց՝ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի արդյունքում: