11:51 | 09.11.20 | Նորություններ | 3497
WhatsApp-ը հայտարարել է հավելվածում դրամային փոխանցումների համակարգի ամբողջական գործարկման մասին:
Դեռեւս միայն Հնդկաստանում հասանելի գործառույթը սկսել է թեստավորվել 2018թ.-ից: WhatsApp-ի համար Հնդկաստանը հսկայական շուկա է ՝400 մլն օգտատերով:
Ընկերությունում նշել են, որ մեսենջերի միջոցով գումար ստանալն ու ուղարկելը անվտանգ է եւ հեշտ: