15:41 | 23.10.20 | Նորություններ | 3033

WhatsApp-ը թույլ կտա հավելվածում գնումներ կատարել

WhatsApp-ն ընդլայնում է հավելվածում փոքր բիզնեսի համար առկա հնարավորությունները:

Բրենդների հետ չատի ընթացքում օգտատերերն այսուհետ կկարողանան ստանալ իրերի եւ ծառայությունների մասին ինֆորմացիա եւ հենց չատում գնումներ կատարել:  

WhatsApp-ում նշել են, որ սա իրական աջակցություն կլինի փոքր բիզնեսի բազմաթիվ ընկերությունների համար, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակի բռնկման ընթացքում:



Բիզնեսը կկարողանա հղումներ ուղարկել հաճախորդներին, ծանոթացնել առկա տեսականուն, իսկ հաճախորդը կավելացնի դուր եկավ պրոդուկտներն առցանց զամբյուղում ու հենց հավելվածում կձեւակերպի պատվերը:

Ենթադրվում է, որ վճարումները կիրականացվեն Facebook Pay վճարային համակարգի միջոցով: