11:53 | 23.10.20 | Նորություններ | 3122

2024 թ. Էլեկտրական եւ սովորական ավտոմեքենաների ինքնարժեքը կհավասարվի

Ներքին այրման շարժիչով աշխատող մեքենայի եւ էլեկտրական մեքենայի ինքնարժեքի տարբերությունը 2022-ին կնվազի մինչեւ $1900, իսկ 2024 թ. ամբողջովին կվերանա:

The Guardian-ը ՝ վկայակոչելով UBS ներդրումային բանկի հետազոտությունները, նշում է, որ աշխարհում էլեկտրական մեքենաների շուկայական մասնաբաժինը 2025-ին կհասնի 17%-ի, իսկ 2030 թ.՝ 40%-ի:

Նշվում է, որ այն ավտոարտադրողները, որոնք դեռ պայքարում են ավանդական ավտոմեքենաների վաճառքը կայուն պահելու համար, կարող են հետ մնալ, օրինակ, Tesla-ից եւ Volkswagen-ից, որոնք ծրագրում են $33 մլրդ ներդրումներ կատարել էլեկտրական մեքենաների շուկայում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Uber-ը հայտնեց, որ նախատեսում է մինչեւ 2040թ. դառնալ «զրոյական արտանետումների հարթակ»: Ընկերությունը խոստացել է $800 միլիոն հատկացնել՝ օգնելու ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում «հարյուր հազարավոր» վարորդների՝ մինչեւ 2025թ. անցնել էլեկտրական մեքենաների: