11:42 | 22.10.20 | Նորություններ | 3231
Գործարկվել է Sahman.in հարթակը, որի նպատակն է օգնել արցախցիներին, ինչպես նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կարիքների արագ բացահայտման ու բավարարման գործում:
Հարթակի ստեղծողները նշում են, որ կայքում կարիք ավելացնել կարող են բոլորը։ Միջինում դա տեւում է մի քանի րոպե։ Անհրաժեշտ է ավելացնել նկարներ, վերնագիր, ընտրել կատեգորիա եւ տեղանք։
Կարիքի բավարարումն իր վրա կվերցնի այդ պահին կարիքը բավարարել ունակ քաղաքացին, կազմակերպությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:
Կարիքի բավարարումից հետո անձը՝ որպես դրա բավարարման ապացույց, կտեղադրի համապատասխան ծառայության իրականացման կամ ապրանքը տեղ հասցնելու նկարը, ապա կփակի կարիքը:
X-TECH-ի թիմի կողմից ստեղծված հարթակը գործում է CityBugs համակարգի հիման վրա: