ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթական հարթակ՝ e-school Armenia:

Առցանց հարթակում բոլոր դասարանների աշակերտների համար տեղադրվում են տեսադասեր՝ տարբեր առարկաներից:

Դասերը հասանելի են e-school Armenia-ի յութուբյան ալիքում: Հարթակը հասանելի է նաեւ Facebook-ում: