11:22 | 02.11.20 | Նորություններ | 3306

    iPhone 12-ի բյուջետային լիցքավորիչ՝ Xiaomi-ից

    Xiaomi ընկերությունը ներկայացրել է iPhone 12-ի լիցքավորման բյուջետային սարք, որն արժե $6:

    Xiaomi-ի նոր սարքն ամբողջովին համապատասխանում է Apple-ի օրիգինալ սարքի տեխնիկական պահանջներին, որն, ի դեպ, երեք անգամ ավելի թանկ է:

    43,8 գրամ քաշով բյուջետային սարքը նախատեսված է 100-ից 240 վոլտ լարմամբ էլեկտրական ցանցերի աշխատանքի համար: