11:38 | 30.10.20 | Նորություններ | 3162

iPhone-ը՝ Չինաստանում օդի որակի կտրուկ վատթարացման պատճառ

Morgan Stanley բանկի վերլուծաբանները Չինաստանի որոշ քաղաքներում օդի որակի կտրուկ վատթարացում են արձանագրել:

Օդում վնասակար նյութերի քանակի աճը կապվում է iPhone 12-ի արտադրության հետ:
   
«Հոկտեմբերի  26-ի տվյալներով, ականատեսն ենք Չժենչոու քաղաքում, որը հայտնի է iPhone-ների քաղաք անունով, օդի աղտոտվածության կտրուկ աճի: Սա կարող է կապված լինել iPhone 12-ի արտադրական ծավալների ավելացման հետ»,- նշել են Morgan Stanley-ում:


Օդի որակը վատթարացել է նաեւ Շենչժեն, Չենդու, Չունցին եւ այլ քաղաքներում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Apple-ը ներկայացրեց iPhone 12 շարքը: Շարքում ներկայացված են 5G ցանցով աշխատող 4 սմարթֆոններ՝ iPhone 12 mini, iPhone 12, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max: