16:25 | 30.10.20 | Նորություններ | 4068

Samsung-ը՝ սմարթֆոնների շուկայի գլոբալ առաջատար

Samsung Electronics ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով դարձել է սմարթֆոնների գլոբալ շուկայի առաջատար:

Counterpoint Research հետազոտական ընկերության հրապարակած վարկանիշում նշվում է, որ Samsung-ին է պատկանում համաշխարհային շուկայի 22%-ը: Նրան հաջորդում են Huawei-ը (14%) եւ Xiaomi-ն (13%):

Լավագույն հնգյակում են նաեւ Apple-ը (11%) եւ Oppo-ն (8%):

Հաշվի առնելով այն, որ iPhone 12-ն օրեր առաջ է վաճառքում հայտնվել, ակնկալվում է, որ հաջորդ եռամսյակում Apple-ն այս վարկանիշում զգալիորեն կբարելավի դիրքերը: