10:57 | 21.10.20 | Նորություններ | 2037

FakeBlocker. ֆեյքերին արգելափակող նոր հավելված է գործարկվել

Գործարկվել է հայ մասնագետների կողմից մշակված FakeBlocker հավելվածը, որը հնարավորություն է տալիս կեղծ էջերի ավտոմատ արգելափակում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ ադրբեջանական կայքերում։

Այն հասանելի է Google Chrome եւ Chromium դիտարկիչների վրա:

FakeBlocker-ի հեղինակները նշում են, որ հավելվածում առկա կեղծ էջերի ցանկն անընդհատ թարմացվելու է եւ կոչ անում Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի կեղծ էջ կամ կայք տեսնելու դեպքում հղումն անմիջապես ուղարկել fakeblockerarmenia@gmail.com հասցեին: