16:03 | 20.10.20 | Նորություններ | 2368
Facebook-ը մեքենայական ուսուցմամբ թարգմանությունների նոր մոդել է ներկայացրել, որը թույլ կտա ուղիղ թարգմանություններ կատարել մի լեզվից մյուսը՝ առանց անգլերենը որպես միջնորդ լեզու օգտագործելու անհրաժեշտության:
Նախկինում Facebook-ը, օրինակ, չինարենից նախադասություններն իտալերեն թարգմանելու համար, նախ դրանք թարգմանում էր անգլերեն, ապա միայն իտալերեն, ինչի պատճառով տուժում էր թարգմանության որակը:
Engadget-ի փոխանցմամբ, M2M-100-ը մեքենայական ուսուցման առաջին բազմալեզու մոդելն է, որը կարող է իրականացնել ուղիղ երկկողմանի թարգմանություն՝ շուրջ հարյուր լեզուների միջեւ: Ալգորիթմին լեզուներ սովորեցնելու համար օգտագործվել է ավելի քան 7,5 մլրդ նախադասություն՝ ինչպես Facebook-ից, այնպես էլ ամբողջ ինտերնետից: