11:25 | 20.10.20 | Նորություններ | 2409

Chrome-ում առկա Nano Defender-ի «թուրքական» վտանգների մասին

CyHub Armenia նախաձեռնությունը, հղում կատարելով ռուսական աղբյուրներին, կոչ է անում Chrome/Chromium դիտարկիչներից հեռացնել Nano Defender ընդլայնումը, եթե այն տեղադրված է ձեր մոտ:

Նշվում է, որ ինտերնետ կայքերում գովազդ անջատող «Նանո Դեֆենդերը» (Nano Defender) անվանվող ընդլայնումը հոկտեմբերի 3-ին վաճառել են չնշված «թուրքական ծրագրավորողների խմբին»։

«Մի քանի օր անց, այդ նոր թուրք տերերը ձեւափոխել են ծրագիրը այնպես, որ նա գաղտնի հետեւում է օգտագործողների ամեն քայլին։ Ստուգելու համար, թե արդյոք այն տեղադրված է ձեր համակարգչում, Քրոմ կամ Քրոմիում դիտարկիչում բացեք «chrome://extensions/» հասցեն, ապա սեղմելով Ctrl + F, էջի որոնման մեջ գրելով «Nano Defence» ստուգեք, արդյոք այն կա ձեր ընդլայնումներում»։

Մանրամասները հասանելի են այստեղ: