17:31 | 19.10.20 | Նորություններ | 2024
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը իր խորը մտահոգությունն է հայտնում միության տնօրենների խորհրդի անդամ, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկման, իրավական որեւէ գործընթացում ներգրավվածության վերաբերյալ ամբողջությամբ կեղծ, եւ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածման կապակցությամբ:
«Վիվա-ՄՏՍ կազմակերպությունը պաշտոնապես հերքել է նման կեղծ լուրերի իրականությանը չհամապատասխանելու փաստը: ՏՀՏ գործատուների միությունը խստորեն դատապարտում է այն երեւույթը, որ մեր Հայրենիքի համար այս օրհասական պահին գտնվում են մարդիկ, որոնք միտումնավոր կեղծ լուրեր են տարածում։ Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, զերծ մնալ վերջիններիս տարածումից եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին:
Վստահ ենք, որ հայ ժողովրդի արժանի զավակ Ռալֆ Յիրիկյանը իր հայրենանվեր գործունեությամբ վայելում է հասարակության վստահությունը, սերն ու հարգանքը»,- նշել են միությունում: