11:55 | 20.10.20 | Նորություններ | 60314

Ucom. Խնդրի պատճառն արտաքին մատակարարի մոտ առաջացած տեխնիկական խոտանն է

Ucom ընկերությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացնելով, թե ինչու ընկերության որոշ ծառայություններ առավոտից անհասանելի են:

«Ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-նշել են Ucom-ում: