12:03 | 14.10.20 | Նորություններ | 2390

    Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով

    Ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։

    Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:  

    «Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչեւ հարվածային եւ պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչեւ նոր խնդիրների լուծում։ Ասվածը նաեւ վերաբերվում է հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։

    Ցավոք, չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: