15:04 | 13.10.20 | Նորություններ | 2227

    Իլոն Մասկի SpaceX-ի մասին սերիալ է նկարահանվում

    HBO-ն սերիալ է նկարահանում Իլոն Մասկի SpaceX ընկերության մասին:

    Վեց մասանոց սերիալի նկարահանումներին, Variety-ի տեղեկություններով, Մասկը չի մասնակցում:

    Սերիալը հիմնված է «Իլոն Մասկ. Tesla, SpaceX եւ ճանապարհ դեպի ապագա» գրքի վրա: Այն կպատմի այն մասին, թե ինչպես է Մասկը Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկում հավաքել ինժեներների թիմի՝ Falcon 1 հրթիռի ստեղծման եւ գործարկման աշխատանքներն իրականացնելու համար:

    Սերիալի պրեմիերայի օրը, ինչպես նաեւ դերասանական կազմը դեռ հայտնի չեն: