17:37 | 13.10.20 | Նորություններ | 2536

«Կիբեռ խնդիրներ»՝ Ադրբեջանի բանկային համակարգում

Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից Էլեկտրոնային անվտանգության ծառայությունն Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի անունից մեծաքանակ նամակների ուղարկման փաստ է արձանագրել:

Telegram-ի, WhatsApp-ի եւ այլ կապուղիների միջոցով ուղարկվող նամակների մեջ նշվում է, որ ադրբեջանական բանկերը կիբեռհարձակման են ենթարկվել եւ հետաքննության ընթացքում հաճախորդների հաշիվները ժամանակավորապես կարգելափակվեն:

Trend գործակալությունը՝ վկայակոչելով Էլեկտրոնային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ «այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ սադրիչ բնույթ է կրում»: