14:28 | 29.09.20 | Նորություններ | 2263
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որում հանգամանորեն բացատրում է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ զորակոչիկներին կամ կամավորներին փոխադրող ավտոբուսները նկարահանելն ու TikTok-ում հրապարակելը:
«Քանի որ TikTok-ը բացի ժամանցային հավելված լինելուց, այժմ ինչ-որ չափով դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության հարթակ, շատ կարեւոր կոչով եմ ուզում ձեզ դիմել: Շատերը նկարահանում են զորակոչիկներին կամ կամավորներին ուրախ տրամադրությամբ ճանապարհ դնելը, նրանց փոխադրող մեքենաները, բայց չարժի նման բան անել, քանի որ հակառակորդը եւս հետեւում է TikTok-ին: Նրանք կարող են տեսնել հրապարակման ժամը, հասկանալ՝ որ մայրուղին է, հիշել մեքենայի տեսքը եւ անօդաչու թռչող սարքով հարված հասցնել: Հայաստանի մայրուղիների վրա կարող են լինել ռազմական գործողություններ, մի՛ արեք»,- ասել է մեդիա փորձագետը:
@samvelkornelij Զգուշացում թիքթոքցիների Ադրբեջանի հատուկ ծառայությունների հնարավոր գործունեության մասին ##հայաստան ##ArtsakhStrong ##Artsakh ##Atmenia
♬ original sound - Samvel Martirosyan