11:52 | 29.09.20 | Նորություններ | 6238

    «Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի կառավարության մի շարք կայքեր

    «Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակի հաքերները հայտնել են, որ Ադրբեջանի կառավարության կայքերն այս պահին հարձակման տակ են:

    Դրանց թվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքը:Այս պահին անհասանելի է նաեւ Ադրբեջանի նախագահի կայքը:

    Հայ հաքերները խոստացել են, որ այս ցանկում շուտով նոր կայքեր կհայտնվեն: