16:58 | 01.09.20 | Նորություններ | 2357

Թումո կենտրոնները կբացվեն սեպտեմբերի 22-ից

Թումո կենտրոնները սեպտեմբերի 22-ից կբացեն դռները` պահպանելով առողջապահական բոլոր կանոնները:

Թումո կենտրոնների ողջ տարածքն անընդհատ ախտահանվելու է, օդափոխության համակարգը գործելու է ուժեղացված:

Կենտրոններում տեղերն ու դասաժամերը կլինեն սահմանափակ: Կգործի ճկուն գրաֆիկ, որը կհարմարեցվի դպրոցական դասաժամերին: Թումոցիները կարող են ընտրել` գա՞լ Թումո, թե շարունակել ուսումն առցանց:



Շնորհիվ տարածքի վերադասավորման՝ թումոցիները միմյանցից պահելու են ֆիզիկական հեռավորություն ու անպայման կրելու են դիմակներ:

Այս ամենին նախապատրաստվելու համար` սեպտեմբերի 15-ից պետք է մուտք գործել շավիղ, ընտրել ուսուցման ձեւաչափը՝ այցելություն կենտրոն կամ առցանց ուսում, ինչպես նաեւ դասաժամերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները փակ են մարտի 12-ից: