12:55 | 25.08.20 | Նորություններ | 14009
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Ucom-ը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել իրապես արժեքավոր, օգտակար եւ կիրառելի նվեր։
Ucom-ի ամենափոքր բաժանորդների ծնողները կկարողանան ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցը 24 900 դրամով՝ նախկին 39 900 դրամի փոխարեն, այսինքն` նոր՝ 38% իջեցված գնով:
Հեռախոս-ժամացույցը հնարավոր է գնել նաեւ 6 900 դրամ կանխավճարով, այնուհետեւ 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս վճարել 1 500 դրամ:
«Որպես ծնող շատ եմ կարեւորում այն ապահովության զգացումը, որը պայմանավորված է երեխայի հետ մշտական կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությամբ։ uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր եւ կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, ովքեր ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
uKid-ը լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն նվիրելուց։ Հիշեցնենք, որ uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել` միանալով uKid սակագնային պլանին, որի ամսավճարը 2 000 դրամ է: Այս սակագնային պլանով երեխան ամեն ամիս կստանա 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 1 ԳԲ շարժական ինտերնետ եւ անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում։