11:07 | 25.08.20 | Նորություններ | 2296

Սեւանում Փեյնթբոլի մրցաշարը կմիավորի Ինժեներական եւ ՏՏ ընկերությունների թիմերին

Սեպտեմբերի 5-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ կկազմակերպի ՏՏ եւ Ինժեներական ընկերությունների միջեւ Փեյնթբոլի սիրողական մրցաշար:

Մրցաշարին, որը կանցկացվի Սեւանա լճի ափին՝ «Լեգեոն» փեյնթբոլի ակումբի տարածքում, կարող են մասնակցել միայն ՏՏ եւ Ինժեներական ընկերությունների թիմերը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է, ժ.23:59: Մասնակցության պայմանները հասանելի են այստեղ:

«Առաջին անգամ ինժեներական ընկերությունների հավաքականը մրցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հավաքականի հետ: Սա լավ հնարավորություն է ոչ ֆորմալ միջավայրում հաղորդակցվելու, լավ ժամանակ անցկացնելու եւ նոր ընկերներ ձեռք բերելու համար: Հաղթող թիմը կարժանանա մրցանակի»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ եւ ռազմական մարտավարության վարժանքներ: