12:38 | 25.08.20 | Նորություններ | 1952

TikTok-ը դատի է տվել Թրամփի աշխատակազմին

TikTok-ի սեփականատեր, չինական Bytedance ընկերությունը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին:

Bytedance-ում կարծում են, որ ընկերության դեմ պատժամիջոցները քաղաքական երանգ են կրում:

Հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի դաշնային դատարան: Դրանում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները չեն ներկայացրել փաստեր առ այն, որ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար:



Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրում է TikTok-ին՝ Չինաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:  TikTok-ն, իր հերթին, նշում է, որ ամերիկացի օգտատերերի տվյալները պահպանում է ոչ թե Չինաստանում, այլ Սինգապուրում գտնվող սերվերներում:

TikTok-ն ԱՄՆ տարածքում ունի ավելի քան 100 մլն օգտատեր, 1500 աշխատակից: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շուրջ 10 հազ. նոր աշխատատեղ ավելացնել:

Ընկերության ղեկավար մի շարք պաշտոններում այս պահին ամերիկացիներ են:



Հիշեցնենք, որ Թրամփը TikTok-ին 90 օր ժամանակ էր տվել, որպեսզի վերջինս կամ վաճառեր հավելվածը ամերիկյան ընկերության, կամ հրաժարվեր ԱՄՆ-ում գործելու մտադրությունից: Եթե ընկերությունը չդադարեցնի գործունեությունը մինչեւ նոյեմբերի 12-ը, այն կարող է արգելափակվել: