17:37 | 13.08.20 | Նորություններ | 17358

Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում եւ Շենգավիթում

Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ եւ Շենգավիթ համայնքների բնակիչները:

Ժամանակակից VDSL տեխնոլոգիայի շնորհիվ ինտերնետի արագությունը դարձել է գրեթե 20 անգամ ավելի արագ, քան նախկինում, ինչը նաեւ թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել թվային հեռուստատեսության նոր ծառայություններ եւ ապահովել ավելի բարձր որակ:

«Մենք շարունակում ենք զարգացնել VDSL ցանցը եւ ձգտում ենք ամենա կարճ ժամանակում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա նույն գնով միանալ մի քանի անգամ ավելի արագ ինտերնետին: Տասնյակ հազարավոր տներում եւ բնակարաններում արդեն օգտվում են Beeline-ի VDSL կապից, եւ հետադարձ կապը ցույց է տալիս մեր հաճախորդների բարձր գոհունակությունը: Այժմ Նորք-Մարաշի եւ Շենգավիթի բնակիչներն էլ կարող են փորձարկել ինտերնետի նոր արագությունները եւ թվային հեռուստատեսության նոր որակը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի VDSL ինտերնետի հասանելիությունը կարելի է ստուգել եւ միացման հայտ թողնել 100.beeline.am կայքում: Միացումը կկատարվի մինչեւ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։