16:48 | 13.08.20 | Նորություններ | 16874

Վիվա-ՄՏՍ-ի «Լիցք+» ծառայությունը փոփոխության է ենթակվել

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝ այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչեւ 2000 դրամի չափով` նախկին 1500 դրամի փոխարեն:

2000 դրամը կարելի է օգտագործել հետեւյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար.

«Viva» (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը

«X», «Y» եւ «Z» (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը

«BIT»

«Super BIT»

«Super 0 օրական»

«Super զույգ»

«+50 րոպե»

«+3ԳԲ»

Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է «Play Store»-ում / «App Store»-ում:

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու եւ ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։