12:03 | 13.08.20 | Նորություններ | 2565

Dasaran-ը՝ «Տարվա լավագույն աշակերտական տեղեկատվական համակարգ»

EdTech Breakthrough ամենամյա միջազգային մրցույթում Dasaran-ը ճանաչվել է հաղթող՝ դասվելով կրթության ոլորտում առաջադեմ նորարական լուծումներ մշակող այնպիսի տեխնոլոգիական ընկերությունների շարքում, ինչպիսիք են Lenovo-ն, Discovery Education-ը, LEGO Education-ը, View Sonic-ը, Quizlet-ը, PowerSchool-ը եւ այլք։

«Արժանանալով «Տարվա լավագույն աշակերտական տեղեկատվական համակարգ» կոչմանը՝ DASARAN-ը շարունակում է Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել որպես պոտենցիալ կրթություն արտահանող երկիր»,- ասված է կրթական ծրագրի տարածած հաղորդագրությունում ։