15:23 | 28.07.20 | Նորություններ | 2476
Google-ի Grace Hopper ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը կձգվի ԱՄՆ-ից դեպի Իսպանիա եւ Մեծ Բրիտանիա:
Նշվում է, որ ինտերնետային մալուխը կկապի Միացյալ Նահանգները Միացյալ Թագավորության եւ Իսպանիայի հետ՝ «ապահովելով ավելի մեծ ճկունություն այն ցանցին, որն ընկած է Google-ի սպառողական եւ կորպորատիվ լուծումների հիմքում»:
Grace Hopper-ը կդառնա Google-ի պատմության մեջ առաջին ինտերնետային մալուխը, որը կկապի Միացյալ Նահանգներն ու Իսպանիան:
Մալուխի երկարությունը կկազմի 6 250 կմ՝ ԱՄՆ-ից մինչեւ Մեծ Բրիտանիա եւ 6300 կմ՝ ԱՄՆ-ից մինչեւ Իսպանիա: