11:55 | 28.07.20 | Նորություններ | 2282

«Արհեստական բանականությունը եւ մարդու իրավունքները» թեմայով քննարկում կկայանա

Հուլիսի 29-ին՝ ժամը 10.00-ին կկայանա «Արհեստական բանականությունը (ԱԲ) եւ մարդու իրավունքները» թեմայով հեռավար քննարկումը, որը կազմակերպել է «Թվային օրակարգ» նախաձեռնությունը:

Հիմնական բանախոսներն են իրավաբան, «Թվային օրակարգ» նախաձեռնության փորձագետ Դավիթ Սանդուխչյանը եւ կիբեռանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

Հեռավար քննարկմանը կարելի է մասնակցել «Zoom» հարթակում հետեւյալ հղումով:

Ներկայացվող թեմաներն են՝

- Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականության զարգացումը պարունակել մարդու իրավունքների ոտնահարման վտանգ։
- Ի՞նչ վտանգներ են դրանք մարդու իրավունքների եւ ազատությունների տեսանկյունից։
- Պահանջո՞ւմ է արդյոք արհեստական բանականությունն իրավական կարգավորում։
- Թեմայի շուրջ միջազգային փորձը եւ իրավիճակը Հայաստանում։