17:08 | 27.07.20 | Նորություններ | 2627
Կոլբա լաբը հրավիրում է ձեռներեցների, անհատ նորարարների, ՓՄՁ-ների, ՀԿ-ների, ստարտափ թիմերի, հետազոտողների եւ բոլոր նրանց, ովքեր ունեն ապագայի գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտներին ուղղված նորարար գաղափարներ՝ մասնակցելու ստարտափ մրցույթի:
Կարելի է ներկայացնել ապրանքների եւ ծառայությունների նախագծման եւ զարգացման վերաբերյալ ապագային միտված գաղափարներ, որոնք ուղղված են լուծելու Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտների տվյալների հավաքագրման եւ կանխատեսման արդյունքում բացահայտված հիմնական մարտահրավերները:
Հիմնական ուղղություններն են՝
• Անօդաչու սարքերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ
• Այլընտրանքային ջերմոցներ
• Օպտիմալ լոգիստիկ լուծումներ գյուղատնտեսության ոլորտում
• Տվյալահեն գյուղատնտեսություն
• Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ
• Քաղաքային գյուղատնտեսություն
• Թվային լուծումների կիրառումը գյուղատնտեսության մեջ
• Պարենային անվտանգություն
• Գինեգործություն
• Կաթիլային ոռոգման խելացի համակարգեր
Ընտրված թիմերը Կոլբա լաբի կողմից կստանան գաղափարի ինկուբացման աջակցություն, որը ներառում է մասնագիտական խորհրդատվություն եւ $3000-5000 նախնական ֆինանսավորում:
Առցանց հայտը հասանելի է այստեղ այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 27-ն է: