14:49 | 27.07.20 | Նորություններ | 2539

    «QE», «.Net/C#» եւ «Web (HTML,CSS)» դասընթացներն ընդունում են մասնակցության հայտեր

    Մեկնարկել է «QE», «.Net/C#» եւ «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

    Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

    Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ եւ հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝  կկազմի Երեւանում 10-80%, մարզերում՝ 30-90%։


    «Quality Engineering» մասնագիտությունով՝ սկսնակ եւ միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված   «Business Development Group»֊ի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել այստեղ:

    «.Net/C#» եւ «Web (HTML,CSS)» մասնագիտություններով՝ սկսնակ եւ միջին մակարդակների  ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամ»-ի մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «.Net/C#» եւ «Web (HTML,CSS)»: