14:00 | 28.07.20 | Նորություններ | 2304

Hardware պրոդուկտների ֆինանսավորման աղբյուրներին նվիրված առցանց քննարկում կկայանա

Հուլիսի 29-ին, 20:00-ին կանցկացվի ֆիզիկական պրոդուկտներին (hardware products) նվիրված առցանց պանելային քննարկում՝ Fundraising for Hardware խորագրով:

Միջոցառման ընթացքում կխոսվի վաղ փուլերում գտնվող ֆիզիկական պրոդուկտների (hardware products) ֆինանսավորման աղբյուրների, այս պրոդուկտների մեջ ներդրում անելու պատճառների, ներդրումների ներգրավման գործընթացում հիմնական մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին:

Քննարկման խոսնակներն են՝
- Գարեթ Ուինթեր, HAX ծրագրի ղեկավար եւ վենչուրային ֆոնդի գործընկեր,
- Ուիլյամ Սանտանա Լի, Knightscope ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն,
- Ակսել Փիրան, Conscious Labs ընկերության համահիմնադիր եւ Գլխավոր օպերացիոն տնօրեն, հրեշտակ ներդրող,
- Արթուր Մանուկյան, The Crowdfunding Formula ընկերության Բիզնեսի զարգացման տնօրեն եւ Crowdfunding-ի փորձագետ,
- Տիգրան Շահվերդյան, Robomart ընկերության համահիմնադիր եւ Գլխավոր տեխնոլոգիական տնօրեն:

Պանելային քննարկումը կվարի Embry Tech ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Քննարկման ավարտին հանդիսատեսը կարող է հարցեր ուղղել խոսնակներին։
Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի   
Traction ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից:

Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ հետեւյալ հղումով: