10:40 | 20.07.20 | Նորություններ | 17128

Team Telecom Armenia-ն 500 Գբ/վ թողունակությամբ ցանց է կառուցում

Հայաստանը շուտով կունենա նոր գերհզոր թողունակություն ունեցող կապուղի, կառուցման աշխատանքները արդեն սկսել են։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է Team Telecom Armenia-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«TEAM-ը շուտով իր DWDM տրանսպորտային ցանցում կգործարկի կապուղի, առաջինը Հայաստանում կիրառելով 500 Գբ/վ թողունակությամբ տրանսպոնդերներ: Սարքավորումները արդեն Հայաստանում են։ Նշեմ, որ նման տրանսպոնդերներ առաջին անգամ կիրառել է Facebook-ը Եվրոպայի եւ Ամերիկայի միջեւ»,- նշել է նա: