17:17 | 26.05.20 | Նորություններ | 17511

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը` նախեւառաջ տեխնիկական կրթություն եւ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։

Ընկերությունում նշել են, որ համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի եւ զարգացման, կրթվելու եւ ինքնակրթվելու հնարավորություններ։

«Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ կառույց է, որը Հայաստանում հանդես է եկել որպես թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններ մատուցող միասնական օպերատոր։ Ucom-ը նաեւ նորարարական տեխնոլոգիաներ է ներմուծում ու գործարկում՝ բաժանորդներին նոր տեսակի ծառայություններ հասցնելով։ Մեր թիմն զբաղվում է բաժանորդների խնդիրների լուծմամբ՝ անկախ այն փաստից, թե որքանով են բաժանորդները տիրապետում տեխնոլոգիաներին կամ իրենց հասցեում տեղադրված սարքավորումներին»,- նշել է Ucom ընկերության զանգերի սպասարկման կենտրոնում տեխնիկական աջակցման համակարգող Ռազմիկ Հովհաննիսյանը։

Տեխնիկական աջակցման թիմից Վիկտորիա Միսակյանը, ով ռադիոտեխնիկայի մասնագետ է, համոզված է, որ ամեն ինչի հիմքում գիտելիքն է, իսկ տեխնիկական բաժինը հնարավորություն է ընձեռում ուղեղը միշտ աշխատացնել, տրամաբանորեն մոտենալ խնդրի լուծմանը, այն տարբեր կողմերից դիտարկել, զարգանալ եւ ինքնակրթվել։

Տեղեկատվական կենտրոնի աշխատակից Մերի Դալաքյանը կարծում է, որ Ucom-ն ամուր ներքին կորպորատիվ մշակույթ ունի եւ կարեւորում է հայաստանյան իրականությունում աշխատակիցների եւ բաժանորդների միջեւ փոխադարձ հարգանքի ձեւավորումը։ «Ամենալավ բաժինը մերն է, որովհետեւ աշխատանքային գրաֆիկը ճկուն է։ Եթե սիրում եք մարդկանց օգնել, ապա ամենահետաքրքիր աշխատանքը հենց այստեղ է։ Այն նաեւ ծանր է․ պահանջվում է համբերատարություն, բաժանորդներին հասկանալ, դրության մեջ մտնել, ժամանակ առ ժամանակ շատ մեծ ճնշման տակ աշխատել, բայց քանի որ թիմում հաճելի ընկերական միջավայր է, ընթացքում ամեն ինչ մոռացվում է», - հավելել է Մերին։

«Ucom-ի սկզբունքային մոտեցումներից թիմային աշխատանքն է եւ հենց մեր թիմում են մարդիկ նախեւառաջ փորձում միմյանց աջակցել, բոլոր իրավիճակներում աշխատում ենք լինել հավասարակշռված, քանի որ ցանկացած հարց ունի լուծում», - ասել է Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom մասնաճյուղի վաճառքի եւ սպասարկման մասնագետ Քնարիկ Պետրոսյանը։

«Շատ մեծ դեր ունի Ucom-ը Հայաստանի համար, քանի որ անընդհատ ռեժիմով հսկայական ծավալի տեղեկատվություն է փոխանակվում թե՛ ինտերնետի, թե՛ շարժական եւ թե՛ ֆիքսված հեռախոսակապի միջոցով։ Սա ռազմավարական կարեւոր նշանակություն ունի մեր երկրի եւ կապի ոլորտի համար։ Քանի որ փաստացի հանդիսանում եմ ՕՊՄԹ ցանցի կազմակերպիչներից մեկը, կարող եմ նոր միացող աշխատակիցներին իմ եւ թիմի անունից երաշխավորել առողջ աշխատանքային մթնոլորտ, որտեղ ամեն աշխատակից կկարողանա իրացնել իր պոտենցիալը», - նշել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցման վարչության աշխատակից Վահագն Հարոյանը։

Հավելենք, որ Ucom-ը շարունակում է նոր կադրեր ներգրավել առկա աշխատակիցների առաջխաղացման եւ նոր մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են մասնագիտացված կայքերում։ Ինքնակենսագրականներն ընդունվում են career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։